Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ինչու հիշեցին Կարեն Կարապետյանին

Ինչու հիշեցին Կարեն Կարապետյանին
23.04.2019 | 23:27

Իշխանափոխությունից մեկ տարի անց ԱԺ խոսնակն իր տպավորություններով է կիսվել ֆեյսբուքյան իր էջում։ Ուշագրավ է, որ այդ օրերի իրադարձություններից ամենից շատ Արարատ Միրզոյանին տպավորել է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, երբ նա, Փաշինյանը, Սասուն Միքայելյանը բանտախցում են եղել և իրենց հետ բանակցության է եկել Կարեն Կարապետյանը։


Թե ինչու է այս պահին ԱԺ խոսնակն նախորդ իշխանության ներկայացուցիչներից հատկապես առանձնացնում Կարապետյանին ու նրա հետ հանդիպում, դժվար է ասել, բայց քաղաքական խաղերում հենց այնպես ոչ մեկի անունը շրջանառության մեջ չի դրվում։ Մեծ հաշվով, բոլորն էլ հիշում են, թե այդ օրերին իշխանությունից ով էր գնացել Էրեբունիում Ձերբակալվածների պահման վայրը։ Իմաստը ո՞րն է հատկապես հեղափոխության այդ հատվածն առանձնացնել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ